Բայրամով․ Կողմ ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը

Ադրբեջանը հայտարարեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն իր լիակատար աջակցության մասին։

1753281
Բայրամով․ Կողմ ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան գնահատման հանդիպմանը պատասխանել է տեղական եւ արտասահմանյան մամուլի ներկայացուցիչների հարցերին։
Ընդգծելով, որ տարածաշրջանին 30-ամյա օկուպացիոն իրավիճակի պատճառած վնասի բացատրությունը Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, Բայրամովը խոսել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող դատական ​​գործընթացների մասին։
Հիշեցնելով, որ երկու երկրները միմյանց դեմ հայցեր են ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Բայրամովն ասել է, որ Հայաստանի անհիմն պահանջների մեծ մասը դատարանը չի ընդունել։


Հայտնելով, որ իրենք շարունակելու են պայքարը Հայաստանի դեմ միջազգային դատական ​​համակարգում՝ Բայրամովն ասեց․

«Շրջակա միջավայրին հասցված վնասի եւ բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման հարցով առաջին հերթին դիմելու ենք միջազգային ատյաններ, այս հարցը 2022 թվականին մեր պարտականությունների մեջ է մտնում»։

Գնահատելով Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները՝ Բայրամովն ասեց․
«Կցանկանայի ընդգծել 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված պատմական Շուշայի հռչակագրի կարևորությունը։ Այս հռչակագրով Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները բարձրացվեցին դաշինքի մակարդակի»։

Անդրադառնալով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախարար Բայրամովը ասեց.

«Մենք կողմ ենք միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, նույնիսկ հայտարարել ենք, որ պատրաստ ենք աշխատել խաղաղության համաձայնագրի վրա։ Մենք կարծում ենք, որ դա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանի երկրների հարաբերությունների ավելի լայն մակարդակով կարգավորման համար։  Մենք լիովին աջակցում ենք Հայաստանի հետ եղբայրական Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի ուղերձներն այս հարցում բոլոր մակարդակներում։ Սիրելի եղբայրս, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն յուրաքանչյուր հայտարարության մեջ խոսում է այս հարցի դրական ազդեցության մասին տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, այդ հարցերի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների և մեր ընդհանուր շահերի ու վերաբերմունքի մասին»։



Այս թեմայով լուրեր