Հանդիպում՝ Պուտին եւ Ալիեւի միջեւ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել են Սոչիում։

1739390
Հանդիպում՝ Պուտին եւ Ալիեւի միջեւ

Պուտինն Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական եւ առեւտրային հարաբերությունները շարունակում են զարգանալ։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրի ծավալն այս տարվա առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11 տոկոսով ու ասեց․

«Ռուսաստանը մնում է Ադրբեջանի հիմնական առեւտրային գործընկերներից մեկը»։

Պուտինը նշել է, որ խնդիրները Ղարաբաղում շարունակվում են ու ասեց.

«Ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում տարածաշրջանում. Թուրք-ռուսական համատեղ դիտորդական կենտրոնը նույնպես արդյունավետ է աշխատում։ Սակայն, ցավոք, տարածաշրջանում կան որոշ միջադեպեր եւ կորուստներ։

Պուտինն ասել է, որ այսօր կայանալիք եռակողմ գագաթնաժողովում, որին կմասնակցի նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղարաբաղյան հարցը մանրամասն կքննարկվի ու շարունակեց․

«Մենք այսօր հավաքվել ենք՝ ստեղծելու անհրաժեշտ պայմաններ, որպեսզի մարդիկ Ղարաբաղում խաղաղ ապրեն և զարգացնեն տարածաշրջանը։ Կտեսնենք՝ ինչ է արվել, ինչ կարելի է անել»։

Ալիեւը նաեւ ընդգծել է, որ իրենք Ռուսաստանի հետ հարաբերությունները բնութագրում են որպես ռազմավարական գործընկերություն, որ դա այսպես ասած չէ, այլ իրենք կենտրոնանում են հարաբերությունների հետագա զարգացման վրա։

Պուտինի եւ Ալիեւի երկկողմ հանդիպումից հետո Սոչիում Փաշինյանի մասնակցությամբ նախատեսվում է եռակողմ գագաթնաժողով անցկացնել։



Այս թեմայով լուրեր