Զախարովա․ Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմամբ

Ռուսաստանը հայտարարեց, որ աջակցում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը։

1738817
Զախարովա․ Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմամբ

ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան տեսակոնֆերանսի միջոցով կայացած մամուլի ասուլիսում հայտարարություններ է արել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Նշելով, որ Հայաստանը Թուրքիայի հետ կապ հաստատելու հարցում աջակցություն է խնդրել Ռուսաստանից, Զահարովան ասեց․

«Ռուսաստանը շահագրգռված է այս գործընթացում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմամբ եւ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ»։

Ընդգծելով, որ Ռուսաստանը կշարունակի բոլոր հնարավոր ձևերով աջակցել գործընթացին՝ Զախարովան ասել է հետեւյալը.

«Մենք պատրաստ ենք տալ հնարավորին չափ աջակցություն, կարծում ենք, որ այս գործընթացի սկիզբը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը»։

Նշելով, որ իրենք շարունակելու են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղ եւ կայուն պայմաններ ստեղծելու համար, Զահարովան գնահատեց.

«Իհարկե, հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանում առեւտրային, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ստեղծմանն ու զարգացմանը։



Այս թեմայով լուրեր