Իրանը ՄԱԷ-ի հետ հարաբերություններում նոր էջ է բացել

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաքիրին հայտարարել է, որ համաձայնվել են «նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում» Արաբական Միացյալ Էմիրությունների (ՄԱԷ) հետ։

1738373
Իրանը ՄԱԷ-ի հետ հարաբերություններում նոր էջ է բացել

Թվիթթերի իր միկրոբլոգում արված հայտարարության մեջ Բաքիրին տեղեկություն է տվել ԱՄԷ-ում իր շփումների մասին։

Նշելով, որ ինքը հանդիպել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էնվեր Գարգաշի և պետնախարար Խալիֆա Շահին ալ-Մարարի հետ, Բաքիրին ասեց․

«Մենք պայմանավորվեցինք նոր էջ բացել Իրան-ՄԱԷ հարաբերություններում»։

ՄԱԷ պաշտոնական WAM գործակալության լուրերում նշվում է, որ Բաքիրիի Գարգաշ եւ Մարարի հետ հանդիպմանը «հաստատվել է բարիդրացիության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը՝ ընդհանուր շահերին համապատասխան»։



Այս թեմայով լուրեր