Բուլղարիայում տեղի ունեցած վթարում մահացել է 46 մարդ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի արևմուտքում հյուսիսմակեդոնական պետհամարանիշով մարդատար ավտոբուսի հրդեհի հետևանքով, ըստ առաջին տվյալների, այրվել է 46 մարդ։

1737328
Բուլղարիայում տեղի ունեցած վթարում մահացել է 46 մարդ

NOVA մասնավոր հեռուստաալիքի լուրերի համաձայն՝ Սոֆիայի արևմուտքում գտնվող Բոսնեկ գյուղի տարածքում Հյուսիսային մակեդոնական պետհամարանիշներով մարդատար ավտոբուսը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, բռնկվել է։

Նախնական տվյալներով՝ «Ստրումա» ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով այրվել են Հյուսիսային Մակեդոնիայի 46 քաղաքացիներ, որոնցից 12-ը՝ երեխաներ։ Յոթ վիրավորներ տեղափոխվել են Սոֆիայի հիվանդանոց։


Պիտակներ: #զոհ , #վթար , #Բուլղարիա

Այս թեմայով լուրեր