Ղարիբաշվիլի. «Կովկասը կորցրեց իր սառցադաշտերի 40 տոկոսը».

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանը, որն ունի հարուստ բնություն, կլիմայի փոփոխության պատճառով կորցրել է իր սառցադաշտերի 40 տոկոսը։

1727883
Ղարիբաշվիլի. «Կովկասը կորցրեց իր սառցադաշտերի 40 տոկոսը».

Ելույթ ունենալով Շոտլանդիայի Գլազգոյում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովում (COP26)՝ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը լրջորեն վնասել է Վրաստանի բնությունը եւ ընդհանրապես կովկասյան տարածաշրջանը։

Ղարիբաշվիլին ասեց․

«Իր գեղեցիկ լեռներով, սառցադաշտերով եւ գետերով, հայտնի Կովկասը արդեն կորցրել է իր սառցադաշտերի 40 տոկոսը: Միայն վերջին երկու տասնամյակում արևելյան Վրաստանում կորուստների տեմպերը գերազանցել են 20-րդ դարի վերջի գնահատականները»:

Նշելով, որ բոլոր երկրները պետք է հնարավորինս արդյունավետ պայքարեն գլոբալ բնական աղետներից խուսափելու համար, Ղարիբաշվիլին նշել է, որ իրենք լիովին կիսում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցը, որը ներկայացված է Կլիմայի փոփոխության միջկառավարական խորհրդին։

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ համաժողովի արդյունքները կրիտիկական նշանակություն ունեն ողջ աշխարհի համար։

 



Այս թեմայով լուրեր