Ադրբեջանը վնասազերծել է ավելի քան 48 հազար ական եւ զինամթերք

Ադրբեջանը վնասազերծել է ազատագրված տարածքներում հայկական բանակի դրած ավելի քան 48 հազար ական եւ չպայթած զինամթերք։

1723676
Ադրբեջանը վնասազերծել է ավելի քան 48 հազար ական եւ զինամթերք

Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացիայից ազատագրված Ղարաբաղի տարածաշրջանում եւ հարակից գավառներում հայկական ուժերի կողմից նախկինում տեղադրված ականների մաքրման աշխատանքները շարունակվում են։

Ականազերծման աշխատանքներն իրականացնում են Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) եւ Ադրբեջանի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները։ Արտակարգ իրավիճակների նախարարության, սահմանային ծառայությունների հրամանատարության եւ Թուրքիայի զինված ուժերի (TAF) հատուկ ականների որոնման եւ մաքրման (OMAT) խմբերը նույնպես նպաստում են այդ աշխատանքներին:

 

Ղարաբաղյան 2 -րդ պատերազմի ավարտված 2020 թվականի նոյեմբերի 10 -ից մինջեւ 2021 թվականի հոկտեմբերի 15 -ը ականազերծման փորձագետների կողմից մաքրվեց 18,302 հա տարածք: Սկանավորված տարածքներում հայտնաբերվել եւ վնասազերծվել է 22230 չպայթած զինամթերք, 17426 հակահետևակային ական, 8755 հակատանկային ական։

ANAMA-ի տնօրենների խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտարարել է, որ օկուպացիայից ազատագրված տարածաշրջանում ականազերծման աշխատանքները շարունակվում են անխափան։

Հայաստանի կողմից օկուպացիայի ժամանակ ականների պատճառով նահատակվել է Ադրբեջանի 33 քաղաքացի, այդ թվում՝ 7 զինվոր եւ 26 խաղաղ բնակիչ, 139 քաղաքացի վիրավորվել է։

 



Այս թեմայով լուրեր