Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

1714747
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ

Փաշինյանը Լիտվայի մայրաքաղաք Վիլնուսի հայ համայնքի հետ հանդիպմանը պատասխանել է Ալիեւի հանդիպման կոչին։

Փաշինյանը նշելով, որ պատրաստ է Ալիեւի հետ հանդիպմանը ասեց․

«Ադրբեջանի Նախագահը հայտարարել է, որ պատրաստ է իմ հետ հանդիպմանը։ Դեռ հուլիսին ես ասացի, որ մենք պատրաստ ենք հանդիպել ամենաբարձր մակարդակով, այն է ՝ արտգործնախարարների եւ վարչապետ-նախագահի մակարդակով»։

Իլհամ Ալիեւն ասել է, որ իրենք ցանկանում են նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

Իսպանական մամուլի հետ զրույցում Ալիեւը Փաշինյանի մասին ասաց.

«Ես պատրաստ եմ խոսել Փաշինյանի հետ, երբ նա պատրաստ լինի: Ես բաց եմ բանակցությունների համար»:

Ալիեւը հայտարարել է, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատել երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա ու շարունակեց․

«Կարծում եմ, դա կարող է լավ նշան լինել, որ պատերազմն ավարտված է, եւ այդ էջը փակված է: Սա իսկապես կարեւոր է: Քանի որ մենք դեռ տեսնում եւ լսում ենք հայկական քաղաքականության մեջ վրեժխնդիր լինելու փորձերը ու այն ծրագրերը, որոնք նրանք անում են ՝ հետագայում պատմական եւ միջազգային իրավունքի հիման վրա ճանաչված մեր հողերը հետ վերցնելու համար»։

 



Այս թեմայով լուրեր