Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ անտառային հրդեհներից տուժածների համար
Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի տարբեր շրջաններում բռնկված հրդեհների հետեւանքով զոհվածների համար:
1682587
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թվիթթերի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ ափսոսանք է հայտնել, որ Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են, եւ հրդեհների հետեւանքով քաղաքացիներ են զոհվել:
Մաղթելով Աստծո ողորմությունը հրդեհի հետևանքով զոհվածներին, Բայրամովն ասաց․
«Մենք կանգնած ենք եղբայրական Թուրքիայի կողքին այս դժվարին օրերին եւ պատրաստ ենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել»։