ՀԿԹՀ․ Փակ Մարաշի այլ վարչակազմ տեղափոխվելը բացարված է

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) Նախագահությունը հայտարարել է, որ «Բացառված է, որ Փակ Մարաշը ցանկացած որոշմամբ տեղափոխվի այլ վարչակազմ»:

1682010
ՀԿԹՀ․ Փակ Մարաշի այլ վարչակազմ տեղափոխվելը բացարված է

Նախագահության գրավոր հայտարարությանը հիշեցվեց, որ ՀԿԹՀ Նախարարների խորհրդի 2019 -ի որոշմամբ որոշվեց Մարաշի բացման վերաբերյալ առաջին քաղաքականությունը եւ սկսվեցին ուսումնասիրությունները:

Հայտարարությանը ասվեց․

«Փակ Մարաշը, որը ՀԿԹՀ տարածքն է, կազատվի կիպրական խնդրի գերի լինելուց եւ կդառնա կյանքի մի մասը: Փակ Մարաշի համար որեւէ որոշմամբ այլ վարչակազմ տեղափոխվելը բացառված է» ու շարունակվեց․

«ՀԿԹՀ-ն աչք չունի որեւէ մեկի իրավունքի եւ օրենսդրության վրա, ընդհակառակը, ինչպես երեւում է մեր Մարաշի բացումից, առաջ է քաշվում քաղաքականություն` այդ իրավունքները ձեռք բերելու համար այն իրավատերերին, ովքեր սպասել են այսքան տարի »:

Հայտարարության մեջ նշվել է, որ կղզում Եվրամիության (ԵՄ) դիրքորոշումը բաղկացած է կիպրահունական քաղաքականության եւ դիսկուրսների կրկնությունից:

«Կիպրոսում արդար եւ կայուն հաշտեցում կարող է ձեռք բերվել միայն այն դեպքում, երբ երկու կողմերը համաձայնության գան ընդհանուր հիմքի վրա` իրենց ազատ կամքով: Այս համատեքստում երկու կողմերի համարժեքությունը կենսական նշանակություն ունի: /.../. Լուծումը կգա միայն երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Բոլոր համապատասխան կողմերը, ներառյալ ԵՄ -ն, պետք է ցուցադրեն այս սկզբունքը հարգող վերաբերմունք եւ հայտարարություններ անեն այս ուղղությամբ:

 


Պիտակներ: #Փակ Մարաշ , #ԵՄ , #ՀԿԹՀ

Այս թեմայով լուրեր