Թաթարը շնորհավորեց «TURKOVAC» սեփական արտադրության պատվաստանյութի կապակցությամբ

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Էրսին Թաթարը շնորհավորել է Թուրքիային «TURKOVAC» սեփական արտադրության պատվաստանյութի կապակցությամբ:

1663017
Թաթարը շնորհավորեց «TURKOVAC» սեփական արտադրության պատվաստանյութի կապակցությամբ

ՀԿԹՀ Նախագահության կողմից հրապարակված հայտարարագրի համաձայն, Էրսին Թաթարը զանգահարել է Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Առողջապահության նախարար Ֆահրետտին Քոջային ու փոխանցել իր շնորհավորանքները Էրջիյես համալսարանի կողմից նոր տեսակի կորոնավիրուսի դեմ մշակված սեփական արտադրության պատվաստանյութի 3-րդ փուլ անցնելու կապակցությամբ։

Նախագահ Թաթարը շնորհավորել է նրանց, ովքեր նպաստել են այս հաջողությանը:

 



Այս թեմայով լուրեր