Գազան կոչ է անում «ուղարկել փրկարարական ջոկատներ եւ սարքավորումներ»

Գազայի հատվածում քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, որը օրեր շարունակ ենթարկվել է Իսրայելի հարձակմանը, կոչ է արել միջազգային հանրությանը եւ հարեւան երկրներին անհապաղ ուղարկել փրկարարական ջոկատներ եւ սարքավորումներ:

1640544
Գազան կոչ է անում «ուղարկել փրկարարական ջոկատներ եւ սարքավորումներ»

Մամլո ասուլիսում Գազայի գործողությունների և արտակարգ իրավիճակների քաղաքացիական պաշտպանության վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Սեմիր ալ-Հաթիբը դիմեց հարեւան երկրներին եւ միջազգային հանրությանը:

Հաթիբը հայտարարեց, որ Իսրայելի կողմից միաժամանակ եւ բազմիցս կատարված բռնի հարձակումների պատճառով քաղաքացիական պաշտպանության թիմերի աշխատանքը երկար ժամանակ է պահանջում եւ մեծ ջանքեր է պահանջում:

Հայտարարելով, որ քաղաքացիական պաշտպանության թիմերը 14 տարի շարունակ իսրայելական շրջափակման պատճառով սահմանափակ միջոցներով փորձում են կատարել իրենց պարտականությունները, Հաթիբը կոչ արեց շտապ փրկարարական ջոկատներ եւ սարքավորումներ ուղարկել Գազա:

Իսրայելի մայիսի 10-ից մինջեւ հիմա օդից ու ցամաքից հարվածել շարունակած գրավման տակ գտնվող Գազայի հատվածում պատկերը ավելի է վատանում:

Իսրայելի հարձակումներում մինջեւ հիմա 58 երեխա, 34 կին ընդհանուր 192 մարդ է մահացել, հազար 235 մարդ վիրավորվել, տասնյակներ շենքն իսկ ամբողջությամբ փլուզվել եւ անօգտագործելի է դարձել:

 

 



Այս թեմայով լուրեր