Կարեւոր հանդիպում Իրանի հետ՝ միջուկային գործարքի վերաբերյալ

Իրանի հետ միջուկային համաձայնագիր ստորագրած գլոբալ տերությունները այսօր կհանդիպեն իրանցի պաշտոնյաների հետ, որպեսզի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) վերադառնան համաձայնագրին:

1613310
Կարեւոր հանդիպում Իրանի հետ՝ միջուկային գործարքի վերաբերյալ

Եվրամիության (ԵՄ) հանձնաժողովի կատարած հայտարարության համաձայն՝ համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA) կողմերի տեսակոնֆերանսի հանդիպումը, որը հայտնի է որպես Իրանի միջուկային համաձայնագիր, կղեկավարի ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ եւ Քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան:

Հանդիպմանը կմասնակցեն Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Բրիտանիան եւ Իրանի պաշտոնատար անձինք:

Հանդիպմանը կքննարկվի համաձայնագիրը վերադառնալու ԱՄՆ հնարավորությունը և բոլոր կողմերի կողմից համաձայնագրի լիարժեք եւ արդյունավետ իրականացումը ապահովելու եղանակը:


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իրենք Իրանի հետ միջուկային գործարքից դուրս են եկել 2018 թվականի մայիսի 8-ին: Թրամփից հետո ընտրված Նախագահ Ջո Բայդենը նշել էր, որ պաշտոնը ստանձնելուց հետո կարող են վերադառնալ գործարքին:


Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, Իրանի միջուկային գործունեության վերահսկում եւ կարգավորման փոխարեն 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ՝ ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան ինչպես նաեւ Չինաստան եւ Գերմանիա եւ ԵՄ-ն ու Իրանի միջեւ էր ստորագրվել:

 

 

 



Այս թեմայով լուրեր