Հայաստանում շարունակվում է լարվածությունը, երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ

Հայաստանում բանակի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով սկսած քաղաքական ճգնաժամը շարունակելիս, ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականի պայմանով ընդունեց արտահերթ ընտրություններ պատարել:

1594724
Հայաստանում շարունակվում է լարվածությունը, երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նշել է, որ տեսել են թե ինչպես են վարել Լեռնային Ղարաբաղի պատերազմը ու Փաշինյանը պետության հնարավորությունները օգտագործելով շրջաններից տեղափոխած 15 հազար մարդը հավաքել է Հանրապետության հրապարակում:

Մանուկյանը նշել է, որ չեն ցանկանում Փաշինյանի ընտրություններ կազմակերպելը ու ասեց.

«Դեմ ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քանի դեռ Փաշինյանն է իշխանությունը»:

Մանուկյանը շեշտել է, որ Փաշինյանը պետք է հնարավորինս շուտ հրաժարական տա, ապա պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, ապա մեկ տարվա ընթացքում անցկացվեն արտահերթ ընտրություններ:

Վարչապետ Փաշինյանն իսկ խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմության հետ համաձայնության գալու դեպքում իրենք այս տարի կարող են անցկացնել արտահերթ ընտրություններ:

Հայտարարելով, որ իրենք ընտրությունները տեսնում են որպես հանրային համերաշխություն հաստատելու միջոց, Փաշինյանն ասաց.

«Ընտրությունները այս խնդրի լուծման մեխանիզմ է, ժողովրդի ինքնադրսեւորման հնարավորություն»:

Փաշինյանը նշեց, որ բոլոր քաղաքական ուժերը, ներառյալ կառավարությունը, պետք է երաշխավորեն ազատ, թափանցիկ և արդար ընտրությունները:

Նշվեց, որ առաջիկա օրերին Փաշինյանը արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանդիպումներ է ունենալու ընդդիմության ներկայացուցիչների հետ:

 

Մյուս կողմից Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց, Գլխավոր շտապի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

Նախագահականի մամլո գրասենյակից կատարված հայտարարությանը նշել են ,որ Սարգսյանը եւ Գասպարյանը քննարկել են վերջին իրադարձությունների ստեղծած լարված իրավիճակը, երկրի անվտանգությունն ու կայունությունը ամենից կարեւոր է:

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող երկրում ընդդիմության կողմից սկսված փողոցային ցույցերը շարունակվում են:

Փաշինյանի խորհրդարանում ելույթից առաջ ընդդիմադիրները հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց ու ցույցեր կազմակերպել:

Հարյուրավոր մարդու անդամակցած ցույցերի պատճառով ոստիկանությունը խորհրդարանի շենքի շուրջը խիստ անվտանգության նախազգուշություններ էր արել:

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւ բարձրաստիճան հրամանատարները փետրվարի 25-ին ստորագրեցին վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հռչակագիր եւ Փաշինյանին հանձնեցին հուշագիր:

Փաշինյանը  հրամանատարների հրաժարականի կոչերը որակել է որպես «հեղաշրջման փորձ» եւ հայտարարել, որ աշխատանքից ազատում է Գլխավոր շտաբի պետ Գասպարյանին:

Նախագահ Սարկիսյանը չի ստորագրել Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը, բայց այն վերադարձրել է երկու անգամ:


 



Այս թեմայով լուրեր