Ասադի վարչությունը Իդլիբում գրավել է եւս 11 գյուղ

Սիրիայում Բաշար Ասադի վարչությունը Ռուսաստան եւ Իրանի աջակցությունը ստացող օտար ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ Աստանայի համաձայնագիրերը չեղարկելով Իդլիբի լարվածությունը նվազեցնելու շրջանում գրավել է եւս 11 գյուղ:

1328203
Ասադի վարչությունը Իդլիբում գրավել է եւս 11 գյուղ

Ասադի բանակը եւ Իրանի աջակցությունը ստացող օտարերկրացի ահաբեկչական կազմակերպություններից բաղկացած վարչության ուժերը Իդլիբի հարավարեւելքում գտնվող Մուդեյրիսե, Էբու Շերջի, Կրատի, Կրեստենե, Հյուլուբբե, Թուլհ, Մուայսուրունե, Թեհթայան, Էբու Մեկկի, Սուկեյա եւ Սըրման  գյուղերը հսկողության տակ է առել:

Այսպիսով դեկտեմբերի 20-ին ցամաքային գործողություններ սկսեցնող վարչության ուժերի գրաված բնակեցման վայրերի քանակը 26-ի է բարձրացել:

Վարչության ուժերը ավելի շուտ Ում Ջելալ, Ում Թուվեյնե, Քըթ, Հիրակը, Մընթար, Սըհալ, Էս Սըրջ, Սեյյադի, Թել Շեյհ, Ֆւրջե, Բրեյսա, Ռաբիա, Ուրեյբե, Շարա եւ Էբու Հաբբեր բնակեցման վայրերն էին գրավել:

Խիստ հարձակումների թիրախում է՝ Իդլիբի Մարատինուման եւ Սերակիբ նահանգների կենտրոնները:

Ասադի վարչությունը ցամաքից առաջանալու համար սկսեցրած հարձակմանը աջակցում է՝ Իրանի աջակցութոյւնը ստացող օտարերկրացի խմբեր եւ Ռուսական ուժերի առաջնորդած «Վագրի ուժեր» անունով «5-րդ լեժոնը»:

Ռուսաստանը օդային հարձակումներով աջակցում է վարչության ուժերին:



Այս թեմայով լուրեր