Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը իշխանական կոալիցիայի փլուզումից հետո հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանի նիստում, որտեղ թագավորության առաջատար կուսակցությունները պահանջել են քվեարկության դնել կառավարությանն անվստահություն...

1109668
Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը իշխանական կոալիցիայի փլուզումից հետո հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանի նիստում, որտեղ թագավորության առաջատար կուսակցությունները պահանջել են քվեարկության դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։

«Ես նշում եմ, որ իմ առաջարկները համոզ չէին եւ իմ կոչը չլսվեց։ Ես որոշել եմ թագավորին ներկայացնել իմ հրաժարականի խնդրանքը, եւ ես անհապաղ մեկնում եմ թագավորի մոտ»,- ասել է Միշելը եւ եւ հեռացել նիստից, որն ընդհատվել է։

Բելգիայում կառավարական ճգնաժամը սկսվել է դեկտեմբերի սկզբին՝ Միգրացիայի մասին ՄԱԿ գլոբալ պայմանագրի հարցում իշխող կոալիցիայի մեջ տարաձայնությունների պատճառով։



Այս թեմայով լուրեր