Իրանի հանդեպ պաժտամիջոցներն սկսել են

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի Ֆոքս Նյուզ-ի հետ հարցազրույցում նշել է, որ երկուշաբթի ուժի մեջ կմտնի Իրանի դեմ պատժամիջոցները:

1081363
Իրանի հանդեպ պաժտամիջոցներն սկսել են

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի Ֆոքս Նյուզ-ի հետ հարցազրույցում նշել է, որ երկուշաբթի ուժի մեջ կմտնի Իրանի դեմ պատժամիջոցները:

Պատժամիջոցների մեջ կներառվեն ավելի քան 600 ընկերություններ ու ֆիզիկական անձիք:

«Ֆինանսների նախարարության դեպարտամենտը պատժամիջոցների ցուցակի մեջ կընդգրկի Իրանում ավելի քան 600 առանձին անձանց եւ ընկերությունների. դրանք պետք է ազդեն իրանական ռեժիմի պահվածքի վրա: Մենք այդ հույսն ունենք: Սա է նախագահ Թրամփի վարած քաղաքականության պատճառը»,- ասել է Պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Պետքարտուղարն ավելի փոքր թիվ է նշել, քան նախկինում նշում էր երկրի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը. նա ուրբաթ ասել էր, որ պատժամիջոցային ցուցակի մեջ կմտնեն Իրանից 700-ից ավելի ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ընդ որում՝ կլինեն շուրջ 300 անվանումներ, որոնք նախկինում չեն եղել ամերիկյան պատժամիջոցային ցուցակներում:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն հավելել է, որ պատժամիջոցներն արդեն Իրանի տնտեսության վրա ահռելի ազդեցություն են ունեցել, քանի որ եվրոպացի գործընկերները սկսել են իրենց բիզնեսը երկրից նախօրոք դուրս բերել: «Իրանից հեռացել են հարյուրավոր ընկերություններ»,- հայտարարել է նա:

«Մենք արդեն Իրանից նավթահումքի արտահանումը կրճատել ենք օրական ավելի քան 1 մլն բարելով: Այս թիվը (իրանական նավթի մատակարարումների) կկրճատվի նաեւ հետագայում: Մի քանի երկրներ արդեն կտրուկ կրճատել են նավթի արտահանումը, մի փոքր ավելի շատ ժամանակ է պետք՝ զրոյի հասնելու համար»,- ասել է նա:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել էր, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրից: Նա նաեւ հայտնել էր Իրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, այդ թվում՝ երկրորդական, այսինքն՝ Իրանի հետ բիզնես վարող այլ երկրների դեմ: ԱՄՆ-ն օգոստոսի 7-ից կրկին գործողության մեջ է դրել Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը: Առավել էական պատժամիջոցները, որոնք ներառելու էին նավթի արտահանումը, սպասվում էին նոյեմբերի 5-ին: Վաշինգթոնը հայտարարել էր իրանական նավթի արտահանումը մինչեւ զրոյի հասցնելու նպատակի մասին եւ գնորդներին կոչ էր արել հրաժարվել այդպիսի գնումներից:



Այս թեմայով լուրեր