Ապրիլի 23 Ազգային ինքնիշխանության և երեխաների պաշտպանության օր

Այսօր ապրիլի 23-ն է...

2130930
Ապրիլի 23 Ազգային ինքնիշխանության և երեխաների պաշտպանության օր

Թուրքիայի Խորհրդարանի բացումը և ապրիլի 23-ի Ազգային ինքնիշխանության և երեխաների պաշտպանության օրը, որը երեխաներին նվիրել է Մեծն Առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

Թուրքիայի Հանրապետության ստեղծման գործում ամենամեծ քայլը կատարվել է ուղիղ 104 տարի առաջ։

Ազգային մեծ ժողովը գումարվեց. Անատոլիան ուժասպառ էր եղել պատերազմներից։

Խորհրդարանի բացմամբ ժողովուրդը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ ինքնորոշման քայլեր կատարեց։ Այսուհետ ինքնիշխանությունն անվերապահորեն պատկանում էր ազգին։

Իսկ ապրիլի 23-ը որպես տոն նշվում է ավելի քան մեկ դար։

Աթաթուրքն ի սկզբանե ցանկանում էր փրկության հասնել խորհրդարանի ու ազգային կամքի միջոցով։ Ամեն քայլի մեջ նա հաշվարկում էր հասնելու կամքի, որը կներկայացնի ազգը: Եվ նա ասաց. «Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ այս ժողովրդի գլխին այլեւս պաշտոն չկա, կա միայն մեկ իշխանություն, դա ազգային ինքնիշխանությունն է»։

Այս խոսքերով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը բացատրում էր, որ ազգի ճակատագիրը պետք է որոշի հենց ազգը։ Նա ասում էր, որ կա միայն մեկ պաշտոն, և այդ պաշտոնը ազգի սիրտն ու խիղճն է։

Խորհրդարանը բացվել է Անկարայում 1920 թվականի ապրիլի 23-ին ուրբաթօրյա աղոթքից հետո ազգի աղոթքով։

Խորհրդարանն առաջին օրը գումարվել է 115 ներկայացուցիչներով։ Բացման խօսքը կատարեց ամէնէն տարեց անդամը՝ Սինոպի պատգամաւոր Շերիֆ պէյը։

Գազի Մուստաֆա Քեմալը միաձայն ընտրվել է խորհրդարանի նոր նախագահ։ Անկարայում դրվեցին նոր պետության հիմքերը.

Չնայած բոլոր դժվարություններին, անկախության համար պայքարում հաղթեց ազգային կամքը։

Ապրիլի 23-ը որպես Ազգային տոն սկսեց նշվել 1921թ.:

Մեծ առաջնորդ Աթաթուրքը այս տոնը երեխաներին նվիրել է 1929 թվականի ապրիլի 23-ին։

Աթաթուրքի ապրիլի 23-ը երեխաներին նվիրելու պատճառը միայն նրանց հանդեպ սերը չէր։

Գազի Մուստաֆա Քեմալը երեխաներին տեսնում էր որպես ազգային ինքնիշխանության հիմք:

Որբ երեխաների խնամքը հանրապետության հիմնադիրների առաջնահերթություններից էր։

Տոնը երեխաներին նվիրելը ներկայացնում էր մարդկության պատասխանատվությունը նրանց հանդեպ։

Ապրիլի 23-ը աշխարհի երեխաների համար խաղաղության կարոտի անունն էր։

Աթաթուրքի նվերը երեխաներին արժանացել է աշխարհի մեծ ուշադրության և գնահատանքի։ Այն մտավ պատմության մեջ որպես օրինակելի որոշում երեխաների իրավունքների և ապագայի համար:

 



Այս թեմայով լուրեր