Ընտրություններից հետո ելույթ է ունեցել Նախագահ Էրդողանը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ասել է․

2122909
Ընտրություններից հետո ելույթ է ունեցել Նախագահ Էրդողանը

«Այս ընտրությունների հաղթողը մեր ժողովրդավարությունն է ու մեր ազգային կամքը»։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո նախագահ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբի պատշգամբից դիմել է քաղաքացիներին, որի նախագահն է։

«Մեր քաղաքացիների ողջախոհության և անվտանգության ուժերի զոհաբերությունների շնորհիվ թուրքական ժողովրդավարությունը ևս մեկ անգամ ապացուցեց իր հասունությունը»,- ասել է Էրդողանը ու շարունակել է․

«Ընտրությունները, ինչպես գիտեք, ժողովրդավարության ամենակրիտիկական օրերն են, ազգի կամքը դրսևորվում է քվեատուփում, ազգն իր ձայնն է ասում քվեատուփով, ազգը քվեատուփով փոխանցում է իր ուղերձը քաղաքական գործչին։ Ազգն իր զգուշացումն ու գնահատանքն է հայտնում քվեատուփի միջոցով։ /.../. Մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թուրք ժողովուրդը կրկին օգտագործեց քվեատուփը՝ քաղաքական գործիչներին իր ուղերձները հասցնելու համար։ «Անկախ արդյունքներից՝ այս ընտրությունների հաղթողն առաջին հերթին մեր ժողովրդավարությունն է, ազգային կամքը և բոլոր 85 միլիոն ժողովուրդը՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից»։

«Թեև դա դեռ վերջնական չէ, բայց քվեատուփի արդյունքները մեզ (Արդարություն և զարգացում) ցույց են տալիս, որ մեր երկրում բարձրության կորուստ ենք ապրում, իհարկե, այս անկման պատճառները կքննարկենք նաև տեղական հիմունքներով։ «Որտեղ էլ որ պարտվենք կամ հետ մնանք, մենք շատ լավ կբացահայտենք պատճառները և անհրաժեշտ միջամտություններ կանենք»,- ասել է Էրդողանը ու մաղթել է, որ ընտրությունների արդյունքները ձեռնտու լինեն երկրին, ազգին, քաղաքներին, թաղերին ու գյուղերին։

 



Այս թեմայով լուրեր