Նախագահ Էրդողանը հրապարակել է մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ գրառում

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցի իր միկրոբլոգում հրապարակել է մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ գրառումը։

2122080
Նախագահ Էրդողանը հրապարակել է մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ գրառում

Էրդողանը իր «X» աքաունթից իր գրառման մեջ ներառել է հետևյալ հայտարարությունները.

«Մենք 85 միլիոնանոց մեծ ընտանիք ենք՝ մեր բոլոր տարբերություններով: Ինչպես ասացինք մեր նախընտրական երգում՝ բոլորս նույն այգու վարդեր ենք, նույն սարի քամին։ Որքան ամուր պահենք այս միասնությունը, այնքան ավելի վստահ կարող ենք նայել մեր ապագային:  Մեր քաղաքական հայացքները, կուսակցությունները, որոնք սիրում ենք, մեր ծագումը, խառնվածքն ու ապրելակերպը կարող են տարբեր լինել։ Բայց Թուրքիան մեր ընդհանուր հողն է, մեր ընդհանուր տանիքը, մեր ընդհանուր տունը: Ազգային կամքի դրսևորման գործիք քվեատուփը վստահված է բոլորիս՝ 85 միլիոն մարդու պատվին։ Մենք կկատարենք մեր պատասխանատվությունը մեր ժողովրդավարության հանդեպ՝ և՛ գնալով ընտրության, և՛ քվեարկելով և պաշտպանելով մեր ձայնը։ «Հույս ունեմ, որ մարտի 31-ի ընտրությունները շահավետ կլինեն մեր երկրի և մեր ազգի համար»:



Այս թեմայով լուրեր