Հեռախոսազրույց Էրդողանի և Շահբազ Շերիֆի միջև

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի հետ քննարկել է Թուրքիա-Պակիստան հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ խնդիրները։

2110348
Հեռախոսազրույց Էրդողանի և Շահբազ Շերիֆի միջև

Նախագահության սոցիալական ցանցում արված գրառման մեջ ասվում է.

«Մեր նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Հեռախոսազրույցում քննարկվել են Թուրքիա-Պակիստան հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Հեռախոսազրույցում նախագահ Էրդողանը շնորհավորել է Շահբազ Շարիֆին վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և նշել, որ հավատում է, որ Թուրքիայի և Պակիստանի հարաբերությունները նոր շրջանում կխորանան և կզարգանան։ Նախագահ Էրդողանը դատապարտել է Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչությունները և ցավակցություն հայտնել Պակիստանի ժողովրդին»։



Այս թեմայով լուրեր