Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն Նախագահ Էրդողանից

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, որն ավարտվել է իր 2-րդ տարին ասել է․ «Մենք պատրաստ ենք վերականգնել բանակցությունների սեղանը, որը նախկինում հիմնել էինք Ստամբուլում՝ խաղաղության կառուցման համար»։

2108840
Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն Նախագահ Էրդողանից

Ուկրաինա-Հարավ-Արևելյան Եվրոպա գագաթնաժողովին ուղղված իր տեսաուղերձում նախագահ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել, որ նա ամեն ջանք գործադրում է Ղրիմի թաթարների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համարԷրդողանը նշել է, որ ինքը շարունակում է իր տեսակետը, որ դիվանագիտությանը և երկխոսությանը պետք է հնարավորություն տրվի պատերազմն արդար և կայուն խաղաղությամբ ավարտելու համար ու ասեց․

«Մենք պատրաստ ենք նաև վերականգնել բանակցությունների սեղանը, որը նախկինում հիմնել էինք Ստամբուլում՝ խաղաղության կառուցման համար։ «Այս առիթով, հուսով եմ, որ համերաշխության ոգին, որը կյանքի է կոչվել մեր ընդհանուր աշխարհագրության՝ Բալկանների, Հարավարևելյան Եվրոպայի երկրների համագործակցության գործընթացի միջոցով, կտարածվի նաև մեր մոտակա աշխարհագրության վրա»։

Էրդողանը սրտանց շնորհավորել է նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել գագաթնաժողովի կազմակերպման գործում, հատկապես Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային, ով հյուրընկալել է գագաթնաժողովը։



Այս թեմայով լուրեր