Իլհամ Աիևը Նախագահական ընտրությունից հետո իր առաջին այցը կատարել է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 7-ին իր երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։

2103959
Իլհամ Աիևը Նախագահական ընտրությունից հետո իր առաջին այցը կատարել է Թուրքիա

Կապի տնօրինության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ի պատասխան մեր նախագահի՝ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիևը 2024 թվականի փետրվարի 18-19-ը պաշտոնական այցով կմեկնի մեր երկիր։ Այցը կլինի պարոն Ալիեւի առաջին արտասահմանյան այցը երկկողմ մակարդակով փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո»։

Հայտարարությանը ասվել է․

«Երկուշաբթի՝ փետրվարի 19-ին կայանալիք հանդիպումներում կվերանայվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները և կքննարկվեն այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել համագործակցության հետագա խորացման համար։ Հանդիպումների ընթացքում, երկկողմ հարաբերություններից բացի, մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային և գլոբալ ընթացիկ զարգացումների շուրջ»։



Այս թեմայով լուրեր