Թուրքիան դատապարտել է Իրանում իրականացված ահաբեկչական գործողությունները

Արտաքին գործերի նախարարության գրավոր հայտարարության մեջ նշվում էր, որ ցավով տեղեկացանք, որ Քերմանում իրականացված ահաբեկչական գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ են եղել։ Հայտարարության մեջ ասվել է․

2084048
Թուրքիան դատապարտել է Իրանում իրականացված ահաբեկչական գործողությունները

 

«Մենք խստագույնս դատապարտում ենք այս սարսափելի ահաբեկչությունը, մեր ցավակցություններն ենք հայտնում բարեկամ և եղբայրական Իրանի ժողովրդին և կառավարությանը, թող Աստված ողորմի նրանց, ովքեր զոհվել են հարձակման հետևանքով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Իրանի Քերման նահանգում 95 մարդ է զոհվել Հեղափոխության պահապանների բանակի «Ղուդս» ջոկատի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով։


Պիտակներ: #Իրան , #Թուրքիա , #ԱԳՆ

Այս թեմայով լուրեր