Հեռախոսազրույց Էրդողանի և Ռեիսի միջև

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռեիսիի հետ։

2084092
Հեռախոսազրույց Էրդողանի և Ռեիսի միջև

Հեռախոսազրույցում նախագահ Էրդողանը ցավակցություն է հայտնել Ռեիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունների ժամանակ զոհվածների համար։

Հեռախոսազրույցում որտեղ Էրդողանը դատապարտել է խաղաղ բնակիչների վրա իրականացված ահաբեկչությունը, նա հայտարարել է, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կողքին է և համբերություն է մաղթել Իրանի ժողովրդին՝ նրանց կորուստների համար։ Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը կրկնել է Իրանին ահաբեկչության դեմ պայքարում համատեղ գործելու իր կոչը։

Հեռախոսազրույցում որոշվել է նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռեիսիի այսօրվա այցը Թուրքիա հետաձգել ավելի ուշ ժամկետի։

Երեկ Իրանի Քերման նահանգում՝ Հեղափոխության պահապանների բանակի «Ղուդս» ջոկատի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ, կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 95 մարդ։

Իրանում ոգեկոչման ծրագրեր են կազմակերպվել 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհված Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի կապակցությամբ։



Այս թեմայով լուրեր