Եգիպտոս է ուղարկվել ռազմաօդային ուժերին պատկանող եւս երկու ինքնաթիռ

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Եգիպտոս է ուղարկվել ռազմաօդային ուժերին պատկանող եւս երկու ինքնաթիռ՝ որոնք տեղափոխում են Գազայի հատվածի համար օգնություն։

2054922
Եգիպտոս է ուղարկվել ռազմաօդային ուժերին պատկանող եւս երկու ինքնաթիռ

Պաշտպանության Նախարարության հայտարարության մեջ ասվում է.

«Մենք շարունակում ենք Գազայի համար պատրաստված օգնության նյութերը առաքել Եգիպտոս։ Երեկ տեղի ունեցած երկու թռիչքներից հետո մեր ռազմաօդային ուժերին պատկանող ևս երկու ինքնաթիռ Անկարայից մեկնել է Եգիպտոս՝ առավոտյան ժամը 06.00-ին և 07.30-ին՝ օգնության նյութերը հասցնելու համար։

Մինչդեռ Առողջապահության նախարարության արտաքին գործերի նախարարության և Եվրամիության գլխավոր տնօրեն Սելամի Քըլըչը, ով եղել է Գազա օգնության մեկնած բժիշկների և առողջապահական պաշտոնյաների թվում, ասել է, որ Գազայում տուժածներին Թուրքիայի օգնության շրջանակում իրենք տարածաշրջանում երկու դաշտային հիվանդանոց են հիմնելու։

Քըլըչը հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, այլ միջազգային կազմակերպությունների և այլ երկրների պահանջները դեռ չեն կատարվել, ուստի միայն Թուրքիայի թիմերն են օգնություն հասցնում տարածաշրջան։



Այս թեմայով լուրեր