Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Յաշար Գյուլերի հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

2039494
Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Յաշար Գյուլերի հետ

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության՝ նախարար Հասանովը Գյուլերին տեղեկացրել է ադրբեջանական բանակի կողմից Ղարաբաղում իրականացվող տեղական հակաահաբեկչական միջոցառումների մասին։

Գյուլերը հայտարարել է, որ Թուրքիան այսօր, ինչպես միշտ, կանգնած է Ադրբեջանի կողքին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ձեռնարկվել են տեղական հակաահաբեկչական միջոցառումներ՝ Ղարաբաղում սահմանադրական կառույցը վերականգնելու և հայկական զինված ուժերի ստորաբաժանումները զինաթափելու և Ադրբեջանի տարածքից հեռացնելու նպատակով։



Այս թեմայով լուրեր