Թուրքիան ցավակցական ուղերձ է հրապարակել Լիբիայում զոհվածների համար

Թուրքիան ցավակցական ուղերձ է հրապարակել Լիբիայում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվածների համար։

2036091
Թուրքիան ցավակցական ուղերձ է հրապարակել Լիբիայում զոհվածների համար

Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ խորը ցավով են ապրում, որ երեկվանից Լիբիան ազդեցության տակ առնող և հատկապես արևելյան ափերին հարվածող «Դանիել» փոթորկի պատճառած ջրհեղեղի հետևանքով բազմաթիվ լիբիացիներ են զոհվել։

Հայտարարության մեջ ասվում է. «Մենք ցավակցում ենք Լիբիայի բարեկամ և եղբայրական ժողովրդին և Լիբիային, Աստված ողորմի նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Թուրքիան, ինչպես միշտ, պատրաստ է տրամադրել ամեն տեսակի աջակցության եղբայր Լիբիային այս բնական աղետի պայմաններում»:



Այս թեմայով լուրեր