Թուրքիան օգնության ձեռք է մեկնել ջրհեղեղից տուժած Լիբիային

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեք տրանսպորտային ինքնաթիռներից առաջինը, որոնք տեղափոխում էին լիբիական որոնողափրկարարական խմբեր և կենսական անհրաժեշտության հիմնական պարագաներ, մայրաքաղաք Անկարայից ճանապարհ են դուրս եկել։

2036065
Թուրքիան օգնության ձեռք է մեկնել ջրհեղեղից տուժած Լիբիային

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման (AFAD) նախագահ Օքայ Մեմիշը հայտարարել է, որ 3 բեռնատար ինքնաթիռներ որոնողափրկարարական խմբեր և նյութեր կտեղափոխեն Լիբիա, որտեղ տեղի է ունեցել ջրհեղեղը, և թռիչքները կկազմակերպվեն 4 ժամ տարբերությամբ։ Մեմիշն ասաց․

«Մենք Թուրքիայի, թուրքական պետության և թուրք ազգի օգնության ձեռքը մեկնելու ենք բարեկամ և եղբայր Լիբիայի ժողովրդին»։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցերի իր միկրոբլոգում հայտարարություն է արել Լիբիայում ջրհեղեղի աղետի վերաբերյալ ու ասել է հետևյալը․

«Թուրքիան կանգնած է Լիբիայի ժողովրդի կողքին, մեր AFAD-ի համակարգմամբ 3 թռիչք է կազմակերպվել Բենղազիում վայրէջք կատարելու համար»։

Լիբիայի ժողովրդին շուտաբույթ ապագինում մաղթող Էրդողանը ասել է․

«Առաջին փուլում մեր ինքնաթիռը կունենա 168 անձնակազմ, 2 որոնողափրկարարական մեքենա, 2 փրկարարական նավ՝ որոնողափրկարարական և այլ աշխատանքներին աջակցելու համար, և 170 վրան, 600 ծածկոց, 400 սննդի և հիգիենայի ծանրոց, 20 գեներատոր, 1000 անձրևանոց 500 մույկ և 500 լապտեր»։

 



Այս թեմայով լուրեր