Էրդողան․ Ճանաչեք ՀԿԹՀ-ին որքան հնարավոր է շուտ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից կրկնել է իր պատմական կոչը ողջ աշխարհին և ասել. «Ճանաչեք ՀԿԹՀ-ին որքան հնարավոր է շուտ»:

2014246
Էրդողան․ Ճանաչեք ՀԿԹՀ-ին որքան հնարավոր է շուտ
erdogan kktc1.jpg
erdogan kktc.jpg

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Էրսին Թաթարի հետ հուլիսի 20-ին մայրաքաղաք Նիկոսիայում կայացած Խաղաղության և ազատության օրվա պաշտոնական արարողության ժամանակ Էրդողանն ասել է, որ 1963-1974 թվականները, ցավոք, արյուն, արցունքներ և կոտորածներ էին կիպրոսցի թուրքերի համար, բայց թուրք ժողովուրդը երբեք չխոնարհվեց ճնշողների առաջ։

Էրդողանը հայտարարել է, որ 1974 թվականի հուլիսի 20-ի օրը, երբ հերոս Մեհմեդչին ոտք դրեց կղզի՝ Թուրքիայի երաշխիքային պայմանագրից բխող իրավունքների և պարտավորությունների շրջանակներում, ևս մեկ անգամ աշխարհին ցույց տվեց, որ կիպրոսցի թուրքերը երբեք միայնակ չեն եղել, և որ թուրք ազգը երբեք չի կարող ենթարկվել։

«Հուլիսի 20-ը Կիպրոսի թուրք ժողովրդի ինքնիշխան իրավունքների և հավասար կարգավիճակի պահպանման խորհրդանիշն է՝ խաղաղության և հանգստության նրանց տենչին համահունչ»,- ասել է Էրդողանը։

Նշելով, որ Կիպրոսի հունական վարչակազմը փորձում է ամբողջ աշխարհից թաքցնել իրենց կատարած վայրագություններն ու ջարդերը՝ Էրդողանն ասել է.

«Բայց ինչ էլ անեն, նրանք չեն կարողանա հասնել դրան: Մենք ոչ մոռանալու ենք, ոչ ստիպելու ենք նրանց մոռանալ այս հողերի վրա կատարված ջարդերը: Մենք երբեք թույլ չենք տա, որ աշխարհն էլ մոռանա»:

Հայտնելով, որ քանի դեռ չի գրանցվել Կիպրոսի թուրքերի ինքնիշխան իրավահավասարությունը և հավասար միջազգային կարգավիճակը, բացառվում է նոր բանակցային գործընթաց սկսելը Էրդողանը ասել է․

«Ինչ էլ որ լինեն հանգամանքները, մենք հետ չենք կանգնի կիպրոսցի թուրքերի հավասար ինքնիշխանությունը և հավասար միջազգային կարգավիճակը հաստատելու մեր ջանքերից: Մեր աշխատանքը կշարունակվի վճռականորեն՝ նպատակ ունենալով վերացնել ապօրինի, անմարդկային մեկուսացումը և էմբարգոն, որին դուք ենթարկվում եք»:

Նշելով, որ հնարավոր չէ անջատել և անտեսել կղզու հնագույն և էական տարրը՝ կիպրոսցի թուրքերը, Էրդողանը ասել է. «Այդ իսկ պատճառով, ես կրկնում եմ իմ պատմական կոչը ողջ աշխարհին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից՝ այլևս երես մի դարձրեք կղզու փաստերին և որքան հնարավոր է շուտ ճանաչեք Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»։

Նախագահ Էրդողանը ՀԿԹՀ-ում ունեցած շփումներից հետո վերադարձել է Թուրքիա։



Այս թեմայով լուրեր