Չավուշօղլուն հանդիպել է Լավրովի հետ

Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

1953424
Չավուշօղլուն հանդիպել է Լավրովի հետ

Նախարար Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում իր գրառման մեջ նշել է, որ G20-ի շրջանակում Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հանդիպել է իր ռուս գործընկեր Լավրովի հետ ու ասել է․

«Մենք կրկին շնորհակալություն հայտնեցինք երկրաշարժին ցուցաբերվող օգնության համար, քննարկեցինք մեր տարածաշրջանի վերջին զարգացումները»։

Չավուշօղլուն մասնակցելու է G20-ի արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 1-2-ը Նյու Դելիում, G20-ի Հնդկաստանի նախագահության շրջանակներում։

Հանդիպմանը նախատեսվում է մտքերի փոխանակում համաշխարհային օրակարգի կարևոր հարցերի շուրջ, մասնավորապես՝ մարդասիրական օգնության և աղետների հետևանքների, պարենային և էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, բազմակողմանիության ամրապնդման և զարգացման համագործակցության շուրջ։

 

 



Այս թեմայով լուրեր