Շենթոփը պաշտոնական շփումների շրջանակներում այցելել է Սկոպյե

Թյուրքիյեյի Խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը պաշտոնական շփումների շրջանակներում գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։

1921637
Շենթոփը պաշտոնական շփումների շրջանակներում այցելել է Սկոպյե

Մուսթաֆա Շենթոփը երեկ հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի իր գործընկեր Թալաթ Գաֆերիի հետ։

Շենթոփը ուշադրություն է հրավիրել Հյուսիսային Մակեդոնիայում գործող Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության կառույցների վրա։

Շենթոփը հիշեցրել է, որ FETÖ-ն լուրջ խնդիր է ոչ միայն Թուրքիայի ազգային անվտանգության, այլև Հյուսիսային Մակեդոնիայի ազգային անվտանգության համար։

Մուսթաֆա Շենթոփը իր շփումների շրջանակում հանդիպել է նաև Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Դիմիտար Կովաչևսկու հետ։

Շենթոփն ընդգծել է երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի թարմացման կարևորությունը։

Թյուրքիյեյի խորհրդարանի նախագահը ներկա է գտնվել Մաարիֆ միջազգային դպրոցների Սկոպյեի կամպուսի բացմանը։

Արարողության ժամանակ իր ելույթում Շենթոփն ասել է, որ Թուրքիան նպաստում է կրթության ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը` բազմաթիվ երկրներում որակյալ կրթության հնարավորություններ ապահովելով։

Մուսթաֆա Շենթոփն այցելել է նաև Թեֆեյյուզի հիմնական դպրոց, որը կրթություն է տալիս թուրքերենով, և Սուլթան Մուրաթ մզկիթ, որը վերականգնվել է Թյուրքիյեյի համագործակցության և համակարգման գործակալության (TIKA) կողմից։

Շենթոփը և նրան ուղեկցող պատվիրակությունը կմասնակցեն «Դեկտեմբերի 21-ի թուրքերենի փառատոնի» շրջանակներում Սկոպյեում կայանալիք ծրագրին։



Այս թեմայով լուրեր