ԱԳՆ․ Ուրախ ենք, որ Ղազախստանի ընտրությունները ավարտվեցին խաղաղ միջավայրում

Թյուրքիյեն հայտարարեց, որ ուրախալի է, որ Ղազախստանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններն ավարտվել են խաղաղ ճանապարհով։

1908523
ԱԳՆ․ Ուրախ ենք, որ Ղազախստանի ընտրությունները ավարտվեցին խաղաղ միջավայրում

Արտաքին գործերի նախարարության հայտարարությանը ասվել է․

«Մենք ուրախ ենք, որ 2022 թվականի նոյեմբերի 20-ին Ղազախստանի Հանրապետությունում կայացած արտահերթ նախագահական ընտրությունները հաջողությամբ ավարտվեցին խաղաղ միջավայրում»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թյուրքիյեն մեծ նշանակություն է տալիս Ղազախստանի անվտանգությանն ու կայունությանը, որի հետ ունի խորը պատմական կապեր և շատ սերտ հարաբերություններ, և մաղթել է, որ ընտրությունների արդյունքները շահավետ լինեն բարեկամ և եղբայր ղազախ ժողովրդի համար։

Մյուս կողմից Ղազախստանի ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքներով՝ արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ հավաքելով ձայների 81,31 տոկոսը։

Երկրում մոտ 12 միլիոն ընտրողներ երեկ գնացել են քվեարկության՝ նախագահ ընտրելու, ով պաշտոնավարելու է 7 տարի։

Սպասվում է, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 27-ին։



Այս թեմայով լուրեր