Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

1900248
Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ Չավուշօղլուի և Լավրովի հեռախոսազրույցում քննարկվել են հացահատիկային միջանցքը, Կովկասում վերջին զարգացումները և 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի (Թյուրքիյե, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իրան) հանդիպումը։

Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել նաև իրանցի և պանամացի գործընկերների հետ։

Իրանի արտգործնախարար Հուսեյն Էմիր Աբդուլլահիյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Չավուշօղլուն Պանամայի արտաքին գործերի նախարար Ջանաինա Թևանեյ Մենկոմոյի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է իր նորանշանակ գործընկերոջը։



Այս թեմայով լուրեր