Մուսթաֆա Շենթոփը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրը

Թուրքիայի խորհրդարանի Նախագահ Մուսթաֆա Շենթոփը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրը։

1872092
Մուսթաֆա Շենթոփը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրը

Մուսթաֆա Շենթոփը շնորհավորական նամակ է հղել Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին՝ ազգային տոնի կապակցությամբ։

Շենթոփն իր նամակում իր և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամների անունից նշել է Ուկրաինայի անկախության օրը և ասել.

" Մեր հարաբերությունները Ուկրաինայի հետ, որտեղ մենք ընդհանուր պատմամշակութային կապեր ունենք, շարունակում են ամրապնդվել։ Այս գործընթացում չափազանց արժեքավոր է, որ խորհրդարանների միջև ամուր համագործակցությունն արագացնում է մեր հարաբերությունները։ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը յուրաքանչյուր հարթակում։ Այս առիթով Ձեզ և Ուկրաինայի խորհրդարանի հարգելի պատգամավորներին մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ»։



Այս թեմայով լուրեր