Դոնմեզ․ Աբդուլհամիդ Հանը Միջերկրական ծովում առաջին աշխատանքի վայրում է
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Թուրքիայի 4-րդ հորատման նավը՝ Աբդուլհամիդ Հան, հասել է Յորուկլեր -1 հորատանցք, որտեղ այն նշանակված է Միջերկրական ծովում իր առաջին հորատման համար։
1866451
Նախարար Դոնմեզը Թվիթթերի իր գրառմանը ասել է․
«Մեր ազգի աղոթքներն ու հույսերը կրող Աբդուլհամիդ Հանը Միջերկրական ծովում առաջին աշխատանքի վայրն Յորուկլեր-1-ում է»։
Յոթերորդ սերնդի տեխնոլոգիա ունեցող նավն ունի 238 մետր երկարություն և 42 մետր լայնություն։ Նավը, որն ունի ակտիվ դիրքորոշման համակարգ՝ կրկնակի աշտարակով և 200 հոգանոց անձնակազմով, աչքի է ընկնում մինչև 12200 մետր հորատման ունակությամբ։
Յորուկլեր-1. հորատանցքը գտնվում է Անթալիայի Գազիփաշա թաղամասից 55 կիլոմետր հեռավորության վրա: