Նախարարների ժողովից հետո հայտարարություն Նախագահ Էրդողանից
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հացահատիկի խնդրի լուծումը, որը աշխարհը կանգնեցնում է պարենային ճգնաժամի առաջ, Թուրքիայի ջանքերի արդյունքն է։
Նախագահ Էրդողանը Նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարություններ է արել։
Էրդողանը հայտարարել է, որ աշխարհը պոտենցիալ պարենային ճգնաժամից փչկող քայլը, իրականացվել է Թուրքիայի ջանքերով և ասել.
«Բոլորի կողմից ընդունված է, որ հացահատիկի ճգնաժամը հաղթահարելու համար արված քայլը մեր երկրի ջանքերի արդյունքն է։ Հիմա այսօր (երեկ) քայլն արված է, և նավերը ճանապարհ են ընկել։ Հուլիսի 22-ին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները պատմական շրջադարձային պահ եղան ռուս-ուկրաինական շուկայում լուծման համար։ Համատեղ համակարգման կենտրոնը, որը կհետևի այս գործընթացին, գործարկվել է հուլիսի 23-ին: Հացահատիկով բեռնված նավը մեկնել է Օդեսայից։ Երբ այս նավը հասնի Բոսֆոր, այն կվերահսկեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի փորձագետները։ Նմանատիպ դիվանագիտական ուսումնասիրությունները մենք կարող ենք տարածել այլ ոլորտներում, հատկապես էներգետիկայում»։
Այս թեմայով լուրեր
Իրաքի և Սիրիայի հյուսիսում վնասազերծվել է 17 ահաբեկիչ
Իրաքի և Սիրիայի հյուսիսում վնասազերծվել է անջատողական ահաբեկչական PKK-ին պատկանող 17 ահաբեկիչ։