Նախարարների ժողովից հետո ելույթ է ունեցել Նախագահ Էրդողանը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է,

1838773
Նախարարների ժողովից հետո ելույթ է ունեցել Նախագահ Էրդողանը

«Մեր երկրի միջազգային պաշտոնական անվանումը փոխվել է Թուրքիա»։

Նախօրեին մայրաքաղաք Անկարայում նախագահական համալիրում տեղի ունեցած կառավարության նիստից հետո նախագահ Էրդողանը դիմելով ժողովրդին՝ հայտարարել է, որ անցյալ շաբաթ ՄԱԿ-ում փոխել են Թուրքիայի պաշտոնական անվանումը միջազգային ասպարեզում՝ «Turkey»-ից «Türkiye» ու շարունակել է հետևյալ կերպ․

«Այսուհետ մեր երկրի բոլոր միջազգային զրուցակիցները, մեր սեփական կառույցներն ու կազմակերպությունները, մեր քաղաքացիները կարող են կուրծքը ձգելով արտահայտել իրենց պետության անունը՝ որպես TÜRKİYE։ Պետության բոլոր կառույցներն այսուհետ մեր ողջ նամակագրության մեջ չեն օգտագործելու «Turkey » բառը, նրանք ամբողջությամբ օգտագործելու են TÜRKİYE անունը։ Այսօր մենք այս որոշումն ընդունեցինք մեր կառավարության նիստում, և այդ նամակագրությունն այժմ օրակարգում է ՄԱԿ-ում»:

Նշելով, որ կլիմայի փոփոխության հետ մեկտեղ հրդեհները, ջրհեղեղներն ու տորնադոներն ավելանում են, Էրդողանն ասել է, որ իրենք դիմում են ապագան ընդգրկող տեսլականին՝ հավելելով, որ Թուրքիան աշխարհի այն հազվագյուտ երկրներից է, որն ավելացրել է իր անտառային հարստությունը։

Արտահայտելով, որ 2053 թվականի իրենց տեսլականի առանցքում են դրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի նախագծերը՝ ելնելով աշխարհի ապագայում դրանց կարևորությունից, նախագահ Էրդողանն ասել է, որ իրենք գումարել են Կլիմայի խորհուրդը, որոշել են բոլոր ոլորտների անելիքները և սկսել. «Կլիմայական օրենքի» նախապատրաստական ​​աշխատանքները։

Այս համատեքստում Էրդողանը հայտարարել է, որ իրենք էլ ավելի են մեծացրել իրենց ներդրումները վերականգնվող էներգիայի աղբյուրներում՝ արևայինից մինչև հողմային։



Այս թեմայով լուրեր