Թուրքիան ցավակցություն է հայտնել Բանգլադեշին

Թուրքիան իր ցավակցությունն է հայտնել Բանգլադեշում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների համար։

1838027
Թուրքիան ցավակցություն է հայտնել Բանգլադեշին

Արտաքին գործերի նախարարության գրավոր հայտարարության մեջ ցավով հաղորդվում է, որ շաբաթ օրը Բանգլադեշի Չիտագոնգ քաղաքի մոտ գտնվող բեռնարկղերի պահեստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել և վիրավորվել։

Հայտարարությանը ասվեց․

«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Բանգլադեշի բարեկամ և եղբայրական ժողովրդին և կառավարությանը, Աստծո ողորմություն ենք մաղթում նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Ըստ Բանգլադեշի ԶԼՄ-ների՝ շաբաթ օրը Չիտագոնգ քաղաքում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է 49 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։



Այս թեմայով լուրեր