Մամլո ասուլիս Էրդողան և Տոկաևից

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ղազախստան հարաբերությունների մասին ասեց․

1825132
Մամլո ասուլիս Էրդողան և Տոկաևից

«Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը՝ ամրացնելով անցյալից մեր կառուցած կամուրջը»։

Նախագահ Էրդողանը մի շարք համաձայնագրերի ստորագրման արարողությունից հետո պաշտոնական այցով մայրաքաղաք Անկարայում գտնվող Ղազախստանի նախագահ Քասըմ Քյոմերթ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիս է հրավիրել։

 

Նախագահ Էրդողանը այստեղ իր ելույթում հիշեցրել է, որ այս տարի լրանում է Ղազախստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը ու ասեց․

«Պարոն Տոկաևի ջանքերը նոր Ղազախստանի ձևավորման գործում գովելի են»։

«Մենք մեր ղազախ եղբայրների կողքին ենք լինելու բոլոր հանգամանքներում և պայմաններում, մենք կշարունակենք մեր ճանապարհը՝ ամրացնելով նախկինում մեր կառուցած կամուրջը»։ Էրդողանն շարունակել է հետևյալ կերպ․

«Թուրքիա-Ղազախստան ապրանքաշրջանառության ծավալն աճել է 58 տոկոսով և գերազանցել 5,3 միլիարդ դոլարը։ Հուսանք, որ համատեղ քայլերով կհասնենք 10 միլիարդ դոլարի թիրախին»։

Նախագահը նաև նշել է, որ իրենք վերահաստատել են համերաշխությունը այնպիսի հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Տնտեսական համագործակցության կազմակերպությունը, ինչպես նաև Ղազախստանի հետ թյուրքական պետությունների կազմակերպությունը:

Էրդողանը ասեց․

«Դուք կգնահատեք, թե որքան կարևոր կլինի համերաշխությունը մոտավորապես 19 միլիոն բնակչություն ունեցող Ղազախստանի և 85 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայի միջև»:

Հյուր նախագահ Տոկաևն իսկ խոսքերին սկսել է հետևյալ կերպ․

«Ցանկանում եմ իմ ուրախությունը հայտնել Թուրքիայի նախագահ եղբորս՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Անատոլիայի սուրբ երկիր կատարած պաշտոնական հրավերի համար։ Մենք այսօր ծավալուն քննարկումներ ունեցանք շատ կարևոր հարցերի շուրջ։ Նախագահ Էրդողանը բանիմաց և հարգված քաղաքական գործիչ է։ Դրա համար էլ նրանց գաղափարներն այդքան արժեքավոր են»:

«Ղազախստանն ու Թուրքիան եղբայրական և բարեկամական երկրներ են՝ ընդհանուր արմատներով» ասել է Տոկաևն ու կատարել է հետևյալ արտահայտությունները․

«Թուրքիայից ոչ մի վնաս չի հասել, մենք միշտ լավ ենք տեսել։ Այսպես է եղել մինչև հիմա, այսպես էլ գնալու է»։

 



Այս թեմայով լուրեր