Կաբինետի ժողովից հետո հայտարարություններ է արել Նախագահ Էրդողանը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասեց․

1811409
Կաբինետի ժողովից հետո հայտարարություններ է արել Նախագահ Էրդողանը

«Թուրքիան ճանապարհին է դառնալու Լոնդոնից մինչև Պեկին, Սիբիրից մինչև Հարավային Աֆրիկա ձգվող լայն աշխարհագրության լոգիստիկ գերտերությունը»:

Էրդողանը կառավարության նիստից հետո հայտարարություններ է արել։

«Մենք մեր երկաթուղու երկարությունը 10 հազար 959 կիլոմետրից հասցրել ենք 13 հազար 22 կիլոմետրի, մեր նպատակն է 2053 թվականին այդ թիվը հասցնել 28 հազար 590 կիլոմետրի»,- ասել է Էրդողանը ու շարունակել․

  «Մինչև 2053 թվականը մենք կընդլայնենք արագընթաց գնացքի գծերը, և այս համակարգով միմյանց հետ կապված գավառների թիվը 8-ից կհասցնենք 52-ի»։

Նախագահ Էրդողանը տեղեկացրեց․

«Հնգամյա պլաններով մինչև 2053 թվականը 198 միլիարդ դոլարի նոր ներդրում ենք անելու երկաթուղու, ցամաքային, ծովային, օդային և կապի համար»։

Նախագահը ասեց․

«Առաջիկա տարիներին այս թիվը կհասնի 61-ի, տոնից հետո բացում ենք նաեւ Ռիզե-Արտվին օդանավակայանը»։

 



Այս թեմայով լուրեր