Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար շարունակվում են հանդիպումները

Թուրքիան եւ Հայաստանը վերահաստատել են իրենց համաձայնությունը շարունակելու բանակցությունները՝ առանց նախապայմանների հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված։

1784748

Արտաքին գործերի նախարարության գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում այսօր հանդիպել են Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ դեսպան Սերդար Քըլըչը եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբին Ռուբինյանը։

Հայտարարության մեջ ասվում է, որ բանակցությունների վերջնական նպատակը, ինչպես արտահայտվել է Մոսկվայում կայացած առաջին հանդիպման ժամանակ, Թուրքիայի և Հայաստանի միջեւ լիարժեք կարգավորումն ապահովելն է։

Հայտարարությունը նաեւ ասվեց․

«Այս շրջանակներում (կողմերը) խորհրդակցել են հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել, եւ վերահաստատել են իրենց համաձայնությունը շարունակել գործընթացը առանց նախապայմանների»։

Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ դեսպան Քըլըչը եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանը հունվարի 14-ին հանդիպել են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ քննարկելու երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը։

Այս թեմայով լուրեր