Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս տարի իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Ալբանիա

Նախագահ Էրդողանն այսօր այցելում է այս երկիր Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրավերով։

1763555
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս տարի իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Ալբանիա

Այցի շրջանակներում կայանալիք հանդիպումների ընթացքում կվերանայվեն Թուրքիա-Ալբանիա հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակով բոլոր հարթություններում, կքննարկվեն համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Հանդիպումների ընթացքում, երկկողմ հարաբերություններից բացի, մտքեր կփոխանակվեն նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։

Այցի կապակցությամբ տեղի կունենա նաեւ Թուրքիայի կողմից 2019 թվականին Ալբանիայում երկրաշարժի աղետի հետևանքով իրենց տները կորցրած ընտանիքների համար Լաչ քաղաքում կառուցված տների հանձնման արարողությունը։

Նախագահ Էրդողանը Տիրանայում կբացի Էթեմ բեյ մզկիթը, որը վերականգնվել է Թուրքիայի համագործակցության եւ համակարգման գործակալության (TIKA) կողմից և ելույթ կունենա Ալբանիայի խորհրդարանում։



Այս թեմայով լուրեր