Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում

Թուրքիան եւ Հայաստանը կշարունակեն բանակցությունները առանց նախապայմանների՝ լիարժեք կարգավորման նպատակով։

1762879
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում

Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ դեսպան Սերդար Քըլըչը եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբին Ռուբինյանը հանդիպել են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ քննարկելու երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը։

Առաջին հանդիպումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես գալով գրավոր հայտարարությամբ՝ հայտարարել է, որ հատուկ ներկայացուցիչները դրական և կառուցողական մթնոլորտում իրենց առաջին հանդիպման ժամանակ նախնական կարծիքներ են փոխանակել Թուրքիայի եւ Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Հայտարարությանը ասվեց․

«Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների լիարժեք կարգավորման նպատակով։ Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի ավելի ուշ՝ դիվանագիտական ​​ուղիներով։

Դիվանագիտական ​​աղբյուրները հայտնել են, որ երկկողմ հանդիպումը Մոսկվայում տեւել է մեկուկես ժամ։

Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ունեցած իր ելույթում արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ազդարարեց, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվել։

Դեսպան Սերդար Քըլըչը դեկտեմբերի 15-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ։

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում հատուկ ներկայացուցիչ է նշանակել նաեւ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։



Այս թեմայով լուրեր