Թուրքիան պատվաստանյութ կնվիրաբերի Սուդանին
Խարտումում Թուրքիայի դեսպան Իրֆան Նեզիրօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Սուդանին կնվիրաբերի նոր տեսակի կորոնավիրուսի պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ։
Նեզիրօղլուն նախագահական նստավայրում իր աշխատասենյակում հանդիպել է Ինքնիշխանության խորհրդի անդամ գեներալ-մայոր Իբրահիմ Քաբիրի հետ։
Հանդիպմանը, որտեղ քննարկվել են երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, Նեզիրօղլուն Քաբիրին տեղեկացրել է դեկտեմբերին Ստամբուլում կայացած Թուրքիա-Աֆրիկա Գործընկերության 3-րդ գագաթնաժողովի մասին։
Նեզիրօղլուն ասել է, որ գագաթնաժողովում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան 15 միլիոն չափաբաժին պատվաստանյութով օգնություն կտրամադրի Աֆրիկյան մայրցամաքին, իսկ իրենք ծրագրում են 1 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ուղարկել Սուդան։
Քաբիրը, մյուս կողմից, հայտարարել է, որ Թուրքիան միշտ կանգնած է Սուդանի կողքին, որ իրենք շատ են գնահատում այն եւ ցանկանում են օգտվել Թուրքիայի փորձից, հատկապես արդյունաբերության եւ տեխնոլոգիաների ոլորտում, ու շնորհակալություն հայտնեց պատվաստանյութի դրամաշնորհի համար։