Թուրքիան դատապարտել է Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչությունը

Արտաքին գործերի նախարարության գրավոր հայտարարության մեջ ափսոսանքով հաղորդվում է, որ Սոմալիի Մոգադիշու քաղաքի Վաբերի թաղամասում այսօր իրականացված պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ։

1761802
Թուրքիան դատապարտել է Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչությունը

Հայտարարությանը ասվեց․

«Խստորեն դատապարտում ենք այս սարսափելի ահաբեկչությունը եւ ցավակցություն ենք հայտնում Սոմալիի բարեկամ եւ եղբայրական կառավարությանը ու նրա ժողովրդին։ Հարձակման հետեւանքով զոհվածներին մաղթում ենք Աստծո ողորմությունը, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Թուրքիան կշարունակի լինել Սոմալիի կողքին ահաբեկչության դեմ պայքարում»։

 



Այս թեմայով լուրեր