Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առաջին հանդիպումը կկայանա հունվարի 14-ին

Թուրքիան հայտնել է, որ Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։

1757846
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առաջին հանդիպումը կկայանա հունվարի 14-ին

Արտաքին գործերի նախարարության գրավոր հայտարարության մեջ ասվեց․ «Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում»։
Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը դեկտեմբերի 15-ին նշանակվել է Հայաստանի հարցով հատուկ բանագնաց։

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
 



Այս թեմայով լուրեր