Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելեց Կոսովո

Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կոսովոյում առանձին հանդիպումներ է ունեցել նախագահ Վյոսա Օսմանիի եւ վարչապետ Ալբին Կուրտիի հետ։

1754035
Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելեց Կոսովո

Հուլուսի Աքարը երեկ Բոսնիա եւ Հերցեգովինա այցելելուց հետո մեկնել է Կոսովո։


Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում պաշտպանության նախարար Արմենդ Մեհաջի հետ հանդիպումից հետո Աքարը հանդիպել է Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի հետ։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները փոխանցելուց հետո Աքարը նշել է, որ Թուրքիան կարևորում է Կոսովոյի խաղաղությունն ու կայունությունը։

Աքարն ընդգծել է երկու երկրների միջեւ պաշտպանության, անվտանգության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։
Օսմանիի հետ հանդիպումից հետո Աքարը տեղափոխվել է վարչապետություն եւ հանդիպել վարչապետ Ալբին Քուրտիի հետ։


Հանդիպման ընթացքում նշվել է ռազմական կրթության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում Թուրքիայի եւ Կոսովոյի միջեւ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը, Երուսաղեմում Կոսովոյի բացած դեսպանատան անհանգստությունը եւ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում կոնկրետ միջոցներ ձեռնարկելու կարեւորությունը։ 
 



Այս թեմայով լուրեր