Նախարարների ժողովից հետո ելույթ՝ Նախագահ Էրդողանից

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասեց․ ««Մենք Աֆրիկան ​​չենք տեսնում որպես սպառնալիքների գնդակ, մենք այն տեսնում ենք որպես աճող ուժ»։

1750273
Նախարարների ժողովից հետո ելույթ՝ Նախագահ Էրդողանից

Էրդողանը հայտարարություն է արել մայրաքաղաք Անկարայում կայացած նախագահական կաբինետի նիստից հետո։
Նախագահը Ստամբուլում կայացած Թուրքիա-Աֆրիկա Գործընկերության 3-րդ գագաթնաժողովի վերաբերյալ.
«Մեր երկրում եւս մեկ անգամ հյուրընկալեցինք աֆրիկացի առաջնորդներին, մեր գագաթնաժողովը նախորդների նման շատ հաջող անցավ, գործընկերներիս հետ քննարկեցինք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր, մեր նախարարների մասնակցությամբ կազմակերպված նիստերում քննարկեցինք հնարավոր շատ քայլեր։

Կարծում եմ, որ այս գագաթնաժողովով մենք մտել ենք Թուրքիա-Աֆրիկա գործընկերության նոր դարաշրջան։ Մեր նպատակն է մեր ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 50 միլիարդ դոլարի, ապա՝ 75 միլիարդ դոլարի»։

Էրդողանը ասեց․
«Մենք Աֆրիկան ​​չենք տեսնում որպես սպառնալիքների գնդակ, մենք այն դիտարկում ենք որպես աճող տերություն»։
 



Այս թեմայով լուրեր