Թուրքիան հաստատակամ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ

Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերջին 5 տարում դինամիկ ընթացք են ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում ու ասեց․

1749750
Թուրքիան հաստատակամ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ

«Վճռական ենք շարունակելու մեր արդյունավետ համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր շահերի վրա»։

Ռուսական Ռիա լրատվական գործակալությանը տված հայտարարության մեջ արտգործնախարար Չավուշօղլուն գնահատել է Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի՝ զինված հարձակման հետեւանքով զոհվելու 5-րդ տարելիցի կապակցությամբ։

Ընդգծելով, որ Կառլովի դեմ ահաբեկչություն է տեղի ունեցել՝ Չավուշօղլուն ասեց.

«Դեսպան Կառլովի դեմ հարձակումը նաեւ թուրք-ռուսական բարեկամության դեմ էր, սակայն Թուրքիան ու Ռուսաստանը չընկավ այդ ծուղակը, այս առումով թուրք-ռուսական բարեկամությունը խաթարել ցանկացողները հիասթափված էին»։

«Վերջին 5 տարիներին մեր երկրների հարաբերությունները դինամիկ ընթացք են ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Բարձր մակարդակի մեր փոխադարձ շփումները ինտենսիվ շարունակվում են, եւ մենք ունենք հարաբերությունները զարգացնելու ամուր ընդհանուր կամք»:

Նշելով, որ իրենց երկկողմ հարաբերությունները բարելավվել են առևտրի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի եւ այլ ոլորտներում՝ Չավուշօղլուն ասեց.

«Մեր առեւտրային եւ զբոսաշրջային հարաբերությունները արագորեն ձերբազատվում են համաճարակի հետևանքներից։ Այս տարի մենք մոտենալու ենք 30 միլիարդ դոլարի առևտրի ծավալին։ Մենք զբոսաշրջության ոլորտում կհյուրընկալենք մոտ 5 միլիոն ռուս զբոսաշրջիկի։ Էներգիան մեր համագործակցության կարևոր հենասյունն է։ «Թուրքական հոսք» նախագիծը գործարկվել է անցյալ տարի։ Ակկույու էլեկտրակայանի աշխատանքներն ընթանում են ըստ օրացույցի. Առաջին բլոկը շահագործման կհանձնենք 2023 թվականին»:

Չավուշօղլուն նշելով, որ իրենք կապեր են պահպանում նա եւ Ռուսաստանի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ, ասեց.

«Մենք նաեւ սերտ երկխոսության մեջ ենք Ռուսաստանի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ: Նույնիսկ այն հարցերում, որտեղ մենք տարբեր մոտեցումներ ունենք, մենք հարցերին առնչվում ենք պատասխանատու մոտեցմամբ, որն առաջնահերթ է դնում մեր տարածաշրջանի խաղաղությունն ու բարօրությունը: Մենք վճռական ենք շարունակելու մեր արդյունավետ համագործակցություն՝ փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր շահերի հիման վրա»։

 

 



Այս թեմայով լուրեր